Տորրեսն անգամ հանգստի ժամանակ չի դադարում ուսումնասիրել «Չելսիի» կայքը
07/08/2013 20:41

Տորրեսն անգամ հանգստի ժամանակ չի դադարում ուսումնասիրել «Չելսիի» կայքը

«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոստովանել է, որ անգամ արձակուրդային շրջանում փորձել է իրազեկ լինել ակումբի բոլոր գործերից: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Նախորդ մրցաշրջանը երկար էր ու բարդ: Թե հավաքականը, թե թիմն ունեցան անկումներ և վերելքներ, ուստի ինձ հանգիստ էր հարկավոր: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ամռանը հանգստացել 4 շաբաթ: Այնպես որ հիմա հիանալի զգացողություններ ունեմ և պատրաստ եմ նոր մրցաշրջանին, որը պետք է հաջող դասավորվի մեզ համար:

Այս 4 շաբաթվա ընթացքում միշտ հետևել եմ «Չելսիի» պաշտոնական կայքի լուրերին, որպեսզի տեղյալ լինեի, թե ինչ է կատարվում թիմում. ինչպես են խաղում Ասիայում, ինչ նոր ձեռքբերումներ կան և այլն: Հիմա վերադարձել եմ և ուրախ եմ կրկին անգամ լինել այս հոյակապ թիմի կազմում: Մենք ունենք նոր գլխավոր մարզիչ և նոր ֆուտբոլիստներ: Հիանալի է…

Հիմա բոլորս փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի մարզիչը գոլ լինի մեզանից: Ինձ միշտ էլ դուր են եկել միջմրցաշրջանային հատվածները, ինձ դուր է գալիս մարզումներից հետո ունեցած հոգնածությունը, երբ ոտքերդ ծանր են և ողջ մարմինդ ցավում է: Հաճելի զգացողություններ են»,- նշել է Տորրեսը:
 

Տորրեսն անգամ հանգստի ժամանակ չի դադարում ուսումնասիրել «Չելսիի» կայքը