ՌԴ-ում «Գազելի» 10 ուղևորներ հրաշքով են փրկվել ահավոր վթարից (Տեսանյութ)
07/08/2013 20:14

ՌԴ-ում «Գազելի» 10 ուղևորներ հրաշքով են փրկվել ահավոր վթարից (Տեսանյութ)

Միկրոավտուբուսի վարորդը, ճանապարհին խույս տալով բեռնատարի պոկված անվանդողի հետ բախումից, դուրս է եկել հանդիպակած ուղի և բախվել է ուղևորատար մեքենային:

Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Եկատերենբուրգ-Սերով մայրուղու 80 կմ-ին:

Միկրոավտուբուսի վարորդը, դուրս գալով հանդիպակած ուղի, հարվածել է «Շկոդա» մեքենային, որի վարորդ 41-ամյա Ելենա Շումիլովան տեղափոխվել է հիվանդանոց` ողնաշարի վնասվածքով:

Նշվում է, որ միկրոավտուբուսի ուղևորներից տուժել է միայն վարորդի կողքին գտնվող 28-ամյա Անդրեյ Կանդաբաևը, ով հոսպիտալացվել է:
 

ՌԴ-ում «Գազելի» 10 ուղևորներ հրաշքով են փրկվել ահավոր վթարից (Տեսանյութ)