Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2017 թվական
07/08/2013 16:18

Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2017 թվական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը երկարաձգվել է 4 տարով: 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգել մինչև 2017 թվականի մայիսի 1-ը»,- նշված է հրամանագրում։ 

Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2017 թվական