Անչելոտտի. «Ռոնալդուն ստեղծված է «Ռեալի» համար»
08/08/2013 18:52

Անչելոտտի. «Ռոնալդուն ստեղծված է «Ռեալի» համար»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ այնպիսի ֆուտբոլիստի առկայությունը, ինչպիսին Քրիշտիանու Ռոնալդուն է, հեշտացնում է ցանկացած մարզչի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Ռոնալդուն մարմնավորում է «Ռեալը»: Նա ասես ստեղծված է այս թիմի համար և շատ կարևոր դերակատարում ունի:

Կարծում եմ, որ եթե Քրիշտիանուն խաղադաշտում է, ապա դա թեթևացնում է մարզչի աշխատանքը: Պորտուգալացին շատ գոլերի հեղինակ է դառնում, և ես ուրախ եմ լինել նրա մարզիչը: Նա պրոֆեսիոնալ է, լուրջ է մոտենում գործին և միշտ մոտիվացված է»,- նշել է Անչելոտտին:
 

Անչելոտտի. «Ռոնալդուն ստեղծված է «Ռեալի» համար»