Վլադիմիր Գասպարյանը հետ է ուղարկել աղմկահարույց օրինագիծը
08/08/2013 16:03

Վլադիմիր Գասպարյանը հետ է ուղարկել աղմկահարույց օրինագիծը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ոստիկանությունն Ազգային ժողովին պետք է ներկայացներ օրենքի նախագիծ, համաձայն որի, ՀՀ տարածքում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողները կպատժվեին: Սակայն, ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել:

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից մշակվել է՝ հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները: 

Վլադիմիր Գասպարյանը հետ է ուղարկել աղմկահարույց օրինագիծը