Հրաչյա Հարությունյանի փաստաբանը արձակուրդ է գնում քննության կարևոր փուլում
08/08/2013 15:35

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը արձակուրդ է գնում քննության կարևոր փուլում

Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ում վարձել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը, մեկնել է մեկամսյա արձակուրդ: Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ` Մարգարյանի գործունեությունը բարդանում է, քանի որ նա չի տիրապետում հայերենին, իսկ Հրաչյա Հարությունյանը` ռուսերենին, այսպիսով փաստաբանի ու պաշտպանի շփումը դառնում է միջնորդավորված:

Արձակուրդի ընթացքում Ռուբեն Մարգարյանին փոխարինելու է փաստաբան Անիսկինը, ով նույնպես չի խոսում հայերեն:

Նշենք, որ այս պահին քննությունը չափազանց կարևոր փուլում է, քանի որ անցկացվում են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` Հրաչյա Հարությունյանի վարած մեքենայի սարքի լինելու մասին: 

 

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը արձակուրդ է գնում քննության կարևոր փուլում