Կլոպ. «Մխիթարյանը բաց կթողնի «Աուգսբուրգի» հետ խաղը»
08/08/2013 18:44

Կլոպ. «Մխիթարյանը բաց կթողնի «Աուգսբուրգի» հետ խաղը»

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի գերմանիայի առաջնության անդրանիկ տուրի «Աուգսբուրգի» հետ կայանալիք հանդիպումը: Այս մասին տեղեկացրել է գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպմանը: Վնասվածքի պատճառով այն բաց կթողնի նաև Գյունդոգանը: Նա և Մխիթարյանը կշարունակեն մարզվել անհատական ծրագրով: Իսկ մենք ամեն ինչ կանենք «Աուգսբուրգին» հաղթելու համար, թեև դա բավական բարդ կլինի, քանի որ այդ թիմի ենթակառուցվածքը նման է թոփ-ակումբների ենթակառուցվածքին»,- նշել է Կլոպը:

Հիշեցնենք, որ «Աուգսբուրգի» հետ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին:
 

Կլոպ. «Մխիթարյանը բաց կթողնի «Աուգսբուրգի» հետ խաղը»