.jpg)
Մոսկվիչի բեռնախցիկում գազի բալոն է պայթել. Վարորդի վիճակը ծանր է
Այսօր ժամը 17.22-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի «Կոտավար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «Մոսկվիչ ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Ռ.Մ.) բեռնախցիկում պայթել է հեղուկ գազի բալոն (50 կգ): Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ.Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր: