.jpg)
Լոնդոնում ձերբակալել են «Կոզա Նոստրայի» պարագլխին
Լոնդոնում ձերբակալվել է իտալական մաֆիայի պարագլուխ Դոմենիկո Ռանկանդորեն, ով պատսպարվում էր իրավապահներից 19 տարի:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 64-ամյա մաֆիոզը ձերբակալվել է Լոնդոնի իր տանը, որտեղ նա բնակվում էր կնոջ և երեխաների հետ:
Ձերբակալման պահին նա փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանները նրան բռնել են:
1990-ական թթ.-ին Ռանկանդորեն Պալերմո քաղաքում գործող «Կոզա Նոստրայի» ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր:
Հայրենիքում նա պայմանական ազատազրկման էր դատապարտվել 7 տարով` հանցավոր խմբավորումների հետ կապերի համար:
Նշվում է, որ 1990-ականների կեսերին նա փախել էր Մեծ Բրիտանիա: