Նոր պաշտոն` Նարեկ Սարգսյանին. Կանխատեսելի լուծում
08/08/2013 12:56

Նոր պաշտոն` Նարեկ Սարգսյանին. Կանխատեսելի լուծում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվեց ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին վարչապետը հայտարարեց այսօր կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ: 

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնից ազատել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Նրա փոխարեն նշանակվել է Տիգրան Բարսեղյանը: 

Նախորդող հրապարակում` Նոր պաշտոն` հատուկ Նարեկ Սարգսյանի համար

Նոր պաշտոն` Նարեկ Սարգսյանին. Կանխատեսելի լուծում