.jpg)
Նեդվեդը չի հասկանում Ալլեգրիի կատակները
«Յուվենթուսի» տնօրեն Պավել Նեդվեդը չի ընդունում «Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի կատակները և համարում է, որ իր թիմը պետք է զուրկ լինի հումորի զգացողությունից:
Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, Ալլեգրին վաղուց է սուր կատակներով փոխանակվում Կոնտեի հետ, սակայն վերջին շրջանում «Յուվեի» մարզիչը գերադասում է լսել «Ինտերը» ղեկավարող Վալտեր Մացցարիի կատակները` անտեսելով Ալլեգրիին:
«Ես միշտ հանգիստ եմ: «Յուվենթուսը» պարզապես շատ լուրջ է ընդունում իմ կատակները: Որոշ մարդիկ պետք է սովորեն տարբերել հումորն իրականությունից: Հուրախություն ինձ, ես Պալերմոյից եմ և այնտեղ հումորը սովորական երևույթ է և գնահատելի»,- հայտարարել է Ալլեգրին:
«Համաձայն չեմ Ալլեգրիի հետ: Մենք պետք է ունենք հասուն և հաղթողին վայել պահվածք, և ոչ թե թողենք ծաղրածուի տպավորություն: Մենք ամեն ինչ լուրջ ենք ընդունում: Մեր նպատակը հաջողակ լինելն է և ոչ թե ուրախանալը»,- ի պատասխան նշել է Նեդվեդը: