78-ամյա տղամարդը նետվել ընթացող  գնացքի տակ ու մահացել
08/08/2013 19:00

78-ամյա տղամարդը նետվել ընթացող գնացքի տակ ու մահացել

Օգոստոսի 7-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ծանր գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1935 թ. ծնված Պարգև Բաղդասարյանը:

Ոստիկանությունից հայտնում են` պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ջրառատ գյուղում գտնվող «Հարավ-Կովկասյան» երկաթուղու «Էջմիածին» կայարանում, ինքնասպանություն գործելու նպատակով, Պ. Բաղդասարյանը նետվել է ընթացող MPT-4 մոդելի գնացքի տակ:

Նույն օրը, ժամը 17.00-ին, հիվանդանոցում Պարգև Բաղդասարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: 

78-ամյա տղամարդը նետվել ընթացող գնացքի տակ ու մահացել