.jpg)
08/08/2013 10:31
Նյու-Յորքի մետրոյում սատկած շնաձուկ են հայտնաբերել
Նյու-Յորքի մետրոյի` դեպի Մանհետեն ուղևորվող վագոնում հայտնաբերվել է սատկած շնաձուկ:
Lenta.ru-ի փոխանցմամբ` ականատեսները պատմել են, որ շնաձկան երկարությունը կազմել է 50 սմ, իսկ քաշը` մոտավորապես 2-5 կգ:
Մետրոյի ուղևորները լուսանկարվել են շնաձկան հետ` նրա երախում տարբեր իրեր տեղադրելով:
Մետրոպոլիտենի աշխատակիցները այժմ պարզում են, թե ինչպես է շնաձուկը հայտնվել մետրոյում: