Արման Սիմոնյանը գրավեց առաջին տեղը
08/08/2013 15:20

Արման Սիմոնյանը գրավեց առաջին տեղը

Իռլանդիայի Դուբլինում անցկացվել է Եվրոպայի բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանեկան առաջնությունը:

19 երկրների 160 մարզիկներից 13-ը ներկայացնում էին Հայաստանը: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, առավելապես հաջող է հանդես եկել սևանցի Արման Սիմոնյանը: Վաստակաշատ մարզիչ Վալերի Մնացականյանի աշակերտը 54 կգ քաշայինների պայքարում տոնել է միայն հաղթանակներ, գրավել առաջին տեղը, նվաճել հաղթողի կոչումը և կանգնել պատվո պատվանդանի վերին աստիճանին:

3-րդ մրցանակակիր են դարձել Արմեն Մաշակարյանը (40 կգ, Զովունի), Արմեն Հովհաննիսյանը (44 կգ, Վանաձոր), Զավեն Մարությանը (50 կգ, Երևան) և Հայկ Հովհաննիսյանը (59 կգ, Զովունի):

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ավագ մարզիչն է աբովյանցի Արշավիր Գրիգորյանը:
 

Արման Սիմոնյանը գրավեց առաջին տեղը