.jpg)
08/08/2013 20:37
Վարորդը ողջ է մնացել բենզալցակայանին բախվելուց հետո (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում վարորդը հրաշքով է ողջ մնացել՝ մեծ արագությամբ բենզալցակայանին բախվելուց հետո:
Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մեքանան մեծ արագությամբ հարվածում բենզալցակայանին և օդում պտտվում 360 աստիճանով:
Մի քանի վայրկյանից մեքենայից դուրս է գալիս վարորդը և տաքսի նստելով՝ փախուստի դիմում:
Նշվում է, որ վթարի հետևանքով բենզալցակայանը կրել է 5.000 դոլարի վնաս: