.jpg)
Փրկարարները գտել են 40 տարի առաջ կորած հորն ու որդուն. Ֆոտոշարք
Վիետնամի հեռավոր ջունգլիներում փրկարարները գտել են 82-ամյա տղամարդու և նրա 42-ամյա որդուն:
Հո Վան Թան անունով տարեց տղամարդուն և նրա որդուն նկատել են տեղի բնակիչները: Նրանք դիմել են իշխանություններին: Ժամանել են փրկարարները և գտել «ճգնավորներին»: Հայրն ու որդին կրել են ծառերի կեղևներից պատրաստված հագուստ, ապրել են հինգ մետր բարձրության վրա՝ ծառերի ճյուղերին պատրաստած հյուղակում:

Հասարակությունից կտրված լինելու պատճառով նրանք այժմ չեն խոսում վիետնամերեն:

Տեղի իշխանությունները պարզել են, որ 40 տարի առաջ տղամարդը կորցրել է ընտանիքի անդամներին՝ կինը և երկու երեխաները մահացել են հանքում տեղի ունեցած պայթյունից: Ենթադրվում է, որ դժբախտ պատահարից հետո տղամարդը հոգեկան լուրջ ցնցումներ է ունեցել:

Հավանաբար, դժբախտ պատահարից հետո վիետնամցին որոշել է հեռու մնալ քաղաքակրթությունից: Ենթադրվում է, որ հայր ու որդի այս տարիների ընթացքում եգիպտացորեն են մշակել:

