«Եվրասիանեթ». Երբ Էրդողանը նայում է Մուրսիին, արդյոք ինքն իրեն չի՞ տեսնում
08/08/2013 19:59

«Եվրասիանեթ». Երբ Էրդողանը նայում է Մուրսիին, արդյոք ինքն իրեն չի՞ տեսնում

«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Եգիպտոսի պաշտոնանկ եղած նախագահ Մուհամմեդ Մուրսի հետ հարաբերություններին և «Երբ Էրդողանը նայում է Մուրսիին, արդյոք ինքն իրեն չի՞ տեսնում» վերնագրով հոդված տպագրել:

«Թուրքիայի վարչապետ Էրդողանը քննադատում է Եգիպտոսում առաջին անգամ ժողովրդավարական ձևով ընտրված նախագահի պաշտոնանկությունը: Ըստ մի շարք վերլուծաբանների` միևնույն ժամանակ հուլիսի 3-ին Եգիպտոսում հեղաշրջումը կարծես խրախուսում է Էրդողանին պահպանել իր կոշտ քաղաքականությունը Թուրքիայում:

Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունը Թուրքիայի` Գեզի զբոսայգու ցույցերը, Էրդողանին հնարավորություն են ընձեռում իրեն ներկայացնել որպես զոհ. մարտավարություն, որը նա սովոր է կիրառել իր քաղաքական վարկանիշը ամրապնդելու համար:

Մի աչքը պահելով Եգիպտոսի վերջին դեպքերին, Թուրքիայի կառավարությունը կարծես չի կարողանում հանգստանալ: Էրդողանի` Եգիպտոսի կառավարության հասցեին հնչեցված քննադատությունները կարծես թե վնասում են Եգիպտոս-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները:

Թուրքիայի մի շարք լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարությունը զգուշացրել է Էրդողանին, որ նրան այնտեղ ջերմ ընդունելություն չեն ցուցաբերելու:

Ըստ մի շարք տեղեկությունների էլ, Թուրքիայի քաղաքացիներն ի վիճակի չեն լինելու վիզա ստանալ եգիպտական նավահանգիստներ գնալու համար»:

«Եվրասիանեթ». Երբ Էրդողանը նայում է Մուրսիին, արդյոք ինքն իրեն չի՞ տեսնում