.jpg)
Սուրճ օգտագործող կանանց մոտ բարձր է վիժումների վտանգը
Նյարդային լարվածությունն ու դեպրեսիվ վիճակներն առավել հաճախ նկատելի են մաքսիմալիստների մոտ, ովքեր ձգտում են կատարելության, պատրաստ են ցանկացած զոհաբերության` հանուն հաջողության:
Նրանք հիվանդագին են տանում նույնիսկ ամենափոքր անհաջողությունը: Պարզվել է, որ սնունդը կամ ըմպելիքը կարող է դրականորեն անդրադառնալ տրամադրության վրա և պայքարել սթրեսների դեմ:
Այս ամենը ապացուցվել է Հարվարդի համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում:
Փորձարկումներին մասնակցել են 200 000 մարդ և ուսումնասիրությունները տևել են 16 տարի:
Դրանց ընթացքում պարզվել է, որ օրական 2-3 գավաթ սուրճը 50 %-ով կրճատում է ինքնասպանության հավանականությունը:
Սրան զուգահեռ պետք չէ մոռանալ կոֆեինի բացասական ազդեցության մասին: Բժիշկները պնդում են, որ կոֆեինը բացասաբար է ազդում հատկապես հղի կանանց օրգանիզմի վրա: Փաստ է, որ այն հղիների մոտ, ովքեր օրվա ընթացքում երեք անգամից ավել են սուրճ խմում, բարձրանում է վիժումների վտանգը: