.jpg)
Դել Բոսկեն Իսկոյին հրավիրել է հավաքական
Մադրիդի «Ռեալի» նորեկ Իսկոն հրավերք է ստացել Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեից` մասնակցելու Էկվադորի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Խաղը տեղի կունենա Գուայակիլում` օգոստոսի 15-ին: Դել Բոսկեի հայտացուցակում են հայտնվել 21 ֆուտբոլիստներ. դարպասապահներ` Իկեր Կասիլյաս, Պեպե Ռեյնա, Վիկտոր Վալդես, պաշտպաններ` Ալվարո Արբելոա, Սեսար Ասպիլիկուետա, Ինյիգո Մարտինես, Ռաուլ Ալբիոլ, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, կիսապաշտպաններ` Խավի Մարտինես, Սանտի Կասորլա, Անդրես Ինյեստա, Իսկո, Տիագո Ալկանտարա, Կոկե, Խեսուս Նավաս, Դավիդ Սիլվա, Սեսկ Ֆաբրեգաս, հարձակվողներ` Ալվարո Նեգրեդո, Ֆերնանդո Լյորենտե, Քրիստիան Թելյո: