Գվարդիոլա. «Իմ տակտիկան շատ պարզ է»
09/08/2013 19:28

Գվարդիոլա. «Իմ տակտիկան շատ պարզ է»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր աշխատանքային մեթոդների մասին: Տեղեկացնում է «Bild»-ը:

«Ֆուտբոլիստներից երբեք մոգական ոչինչ չեմ ուզում: Ընդհակառակը, իմ տակտիկան շատ պարզ է. մենք պետք է շատ հարձակվենք, գնդակը կորցնելու դեպքում ողջ թիմով պաշտպանվենք, անընդհատ ճնշում գործադրենք մրցակցի վրա և միշտ ապահովագրենք մեկս մյուսին:

Կարևոր է ևս մեկ հանգամանք. ֆուտբոլիստները պետք է հաճույք ստանան իրենց կատարած գործից, հանդես գան վստահ և պահպանեն հանգստություն: Ասածներիս մեջ ոչ մի դժվար բան չկար, համաձայն չե՞ք»,- նշել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ օրերս մյունխենյան թիմի որոշ ֆուտբոլիստներ դժգոհել էին Պեպի աշխատանքային մեթոդներից:
 

Գվարդիոլա. «Իմ տակտիկան շատ պարզ է»