.jpg)
Հանքարդյունաբերություն. 10 հետազոտված երեխաներից ոչ մեկը առողջ չի եղել
Այսօր Հայաստանում հանքավայրերից կորզում են օգտակար տարրերի 50-60 տոկոսը, իսկ մնացածը թափվում է պոչամբար, այդ թվում թունավոր նյութեր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանաակ ասաց ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչ Ավագյանը:
Մասնագետը խոսեց հատկապես Քաջարանի պղնձամոլիբդենային հանքի, նաև պոչամբարների իրավիճակից, մասնավորապես հաղորդեց, որ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային ինստիտուտը հետազոտություն է կատարել Կապանի և հարակից գյուղերի 10 երեխաների շրջանում, պարզվել է որ 10 երեխաներից ոչ մեկը առողջ չէ: Նրանց մազերի մեջ սնդիկ են հայտնաբերել, որը լվանալուց անգամ չի մաքրվում:
Բանախոսը փոխանցեց, որ ծանր մետաղները վտանգավաոր են մարդկանց առողջության համար, առաջացնում են քաղցկեղ և սրտանոթային հիվանդություններ: