Կավանի. «Չեմ տխրի, եթե Իբրահիմովիչը հեռանա»
09/08/2013 17:38

Կավանի. «Չեմ տխրի, եթե Իբրահիմովիչը հեռանա»

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է, որ ամենևին չի տխրի, եթե իր թիմակից Զլատան Իբրահիմովիչը որոշի հեռանալ: Ուրուգվայցու խոսքերով` առանց շվեդ հարձակվողի էլ փարիզյան թիմը կզարգանա: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Եթե Իբրահիմովիչը հեռանա ՊՍԺ-ից, ապա ես կզարմանամ, բայց ոչ ավելին: Հստակ կարող եմ ասել, որ դա ինձ չի տխրեցնի: ՊՍԺ-ն կարող է զարգանալ` անկախ այն հանգամանքից, թե որ թիմում հանդես կգա Զլատանը: Մոտ ապագայում մենք կդառնանք համաշխարհային մակարդակի թիմ»,- նշել է Կավանին:
 

Կավանի. «Չեմ տխրի, եթե Իբրահիմովիչը հեռանա»