Սարգիս Շահինյանն առաջին իսկ խաղում դարձել է գոլի հեղինակ
09/08/2013 19:06

Սարգիս Շահինյանն առաջին իսկ խաղում դարձել է գոլի հեղինակ

«Միկայի» 17-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը, ով տեղափոխվել է պորտուգալական «Բրագա», իր առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ:

Ինչպես տեղեկացնում է երևանյան թիմի պաշտոնական կայքը, «Բրագայի» մինչև 19 տարեկանների թիմի կազմում Սարգիս Շահինյանը մասնակցել է «Լիմիանոշի» հասակակիցների հետ հանդիպման վերջին 30 րոպեներին և դարձել է իր նոր թիմի հաղթական գոլի հեղինակը: «Բրագան» հաղթել է 3:2 հաշվով:

Մինչև 19 տարեկանների թիմը վաղը` օգոստոսի 10-ին, ևս մեկ հանդիպում կանցկացնի: Պորտուգալական թիմի մարզիչները հայ կիսապաշտպանին ևս խաղալու հնարավորություն կտան:
 

Սարգիս Շահինյանն առաջին իսկ խաղում դարձել է գոլի հեղինակ