.jpg)
Հայաստանում թրաֆիքինգի դեպքերը նվազել են
Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է թրաֆիքինգի դեպքերի նվազում: Այս մասին ՀՀ դատախազության կոլեգիայի վերջին նիստում ասել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
Դատախազի տեղակալի խոսքով` սրան նպաստել է հիմնականում մարդկանց իրազեկվածության բարձրացումն այս ոլորտում:
«Հատկապես խոցելի խմբերն այսօր բավականին իրազեկված են: Բացի այդ թրաֆիքինգի դեմ այսօր պայքարում են բազմաթիվ հասարակական ու միջազգային կազմակերպություններ»,- ասել է Մնացական Սարգսյանը:
Նշենք, որ թրաֆիքինգի վերաբերյալ 2012թ. ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է առաջընթաց և հայտնվել է այն երկրների խմբում, որոնք առավել արդյունավետ են պայքարում թրաֆիքինգի դեմ: