.jpg)
09/08/2013 17:22
Մոնա Լիզայի մասունքները դուրս կբերվեն գերեզմանից (Տեսանյութ)
Այսօր Իտալիայում կբացվի Լիզա Գերարդինիի գերեզմանը, ով 15-րդ դարում բնակվել է Ֆլորենցիայում:
Argumenti.ru-ի փոխանցմամբ, պատմաբանները վստահ են, որ այդ կինը հենց Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան է:
Հնագետների աշխատանքները Գերարդինիի ընտանեկան գերեզմանատանը թույլ կտան բացահայտել Վերածննդի դարաշրջանի ամենամեծ գաղտնիքներից մեկը:
Մասնագետները նշել են, որ մասունքները դուրս բերելուց հետո երկար ժամանակ կպահանջվի Լիզայի դիմագծերը վերականգնելու համար: