Նարեկ Սարգսյանը խոսել է իր ղեկավարած նոր գերատեսչության մասին
09/08/2013 20:10

Նարեկ Սարգսյանը խոսել է իր ղեկավարած նոր գերատեսչության մասին

Կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը այսօր Շինարարի օրվան նվիրված միջոցառման ժամանակ նորաստեղծ կառույցի գործառույթների մասին հարցին ի պատասխան ասաց․

«Կառավարության մեջ տարբեր գերատեսչությունների մոտ տարբեր տարաձայնություններ կարող են լինել: Կոմիտեն կարող է լիարժեք համակարգել և իր մասնագիտական խորհուրդներով կարողանա այդ առումով ևս օգտակար լինել»: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռ/կ-ից: 

«Քաղաքները չունեն քաղաքաշինական կանոնադրություններ, և այդ խնդիրը նույնպես պետք է լուծվի»,-  ավելացրեց երկար տարիներ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Նարեկ Սարգսյանը:

Կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեն, հիշեցնենք, ստեղծվել է անցած ամիս՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Իսկ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նորաստեղծ կոմիտեն նախագահ է նշանակվել Նարեկ Սարգսյանը:

Այդուհանդերձ, առայժմ հստակ չէ, թե կոնկրետ ինչ լիազորություններ է ունենալու և ինչ գործառույթներ է իրականացնելու նորաստեղծ կոմիտեն:

Նյութի մանրամասները «Ազատություն» ռ/կ կայքում: 

Նարեկ Սարգսյանը խոսել է իր ղեկավարած նոր գերատեսչության մասին