«Ավելացել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը»
09/08/2013 12:58

«Ավելացել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը»

Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների աճ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

«Նախորդ տարի առաջին յոթ ամիսներին արձանագրվել էր անչափահասների կողմից հանցագործություն կատարելու 207 դեպք, իսկ այս տար արդեն 220 դեպք։»,- ասաց Նելլի Դուրյանը, ավելացնելով, որ չնայած հանցագործությունների թվի աճին` նվազել է դրանցում ներգրավված անձանց թիվը.

«Նախորդ տարի յոթ ամիսների տվյալներով հանձագործություններում ներգրավված էր 184 անչափահաս, իսկ այս տարի` 180-ը»:

Ոստիկանության գնդապետի խոսքով` անչափահասները հիմնականում կատարում են մանր գողություններ: Քիչ չեն նաև մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը.

«Այս տարի էլ ավելի է նվազել անչափահասների կողմից կատարված ծանր հանցագործությունների թիվը: Այսօր կալանավայրերում ծանր հանցագործությունների համար պատիժ է կրում 15 անչափահաս»,- ասաց Նելլի Դուրյան:

«Ավելացել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը»