75-ամյա տատիկի կացարանը քանդվել է. Նա մի տնակ է խնդրում (Տեսանյութ)
09/08/2013 17:46

75-ամյա տատիկի կացարանը քանդվել է. Նա մի տնակ է խնդրում (Տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հողամասում արդեն 30 տարի ապրող 75-ամյա Պայծառ Մխիթարյանը խնդրում է գիշերել գոնե տանիքի տակ: Նա նախկինում բնակվել է քոլիկում (ինքնաշեն կացարան), սակայն  հորդառատ անձրևների հետևանքով նրա քոլիկն այս տարի քանդվել է, ու հիմա 75-ամյա տատիկն ապրում է տոպրակների տակ: 

«Ես խնդրում եմ գոնե մի դոմիկ տան էս տոպրակների տակից դուրս գամ: Երեք թաղապետ ա փոխվել, ոչ մեկ չի օգնել ինձ: Խնդրում եմ, թող «կամիսիա» ուղարկեն, տեսնեն` ինչ վիճակում եմ ապրում»,- ասում է տատիկը:

24 հազար դրամ թոշակ ստացող տատիկը կրկնում է, որ պարզապես ցանկանում է մի տնակ, որ գոնե «մինչև մեռնելս էնտեղ ապրեմ»:

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Օգնենք Պայծառ տատիկին» խումբը, որտեղ ցանկացողները կարող են իրենց փոքրիկ ներդրումն ու աջակցությունն ունենալ: 

75-ամյա տատիկի կացարանը քանդվել է. Նա մի տնակ է խնդրում (Տեսանյութ)