Պիրլո. «Չեմ ուզում ծանր բեռ դառնալ «Յուվենթուսի» համար»
09/08/2013 18:10

Պիրլո. «Չեմ ուզում ծանր բեռ դառնալ «Յուվենթուսի» համար»

Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոսել է իր ապագայի մասին: Նա ընդգծել է, որ եթե կորցնի լավ մարզավիճակն ու նստի պահեստայինների նստարանին, ապա կլքի «Յուվենթուսը», քանի որ չի ցանկանում թիմի համար ծանրություն լինել: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Այս մրցաշրջանը ես կանցկացնեմ «Յուվենթուսում», որից հետո կհանդիպեմ ակումբի ղեկավարության հետ և կվորոշենք, թե ինչ կլինի հետո: «Յուվեն» իմ նպատակն է, բայց ես չեմ ուզում ծանր բեռ դառնալ թիմի համար: Կավարտեմ կարիերաս, որքան էլ խաղադաշտ դուրս ցանկությունս մեծ լինի: Դա ավելի լավ է, քան նստել պահեստայինների նստարանին ու դիտել, թե մյուսներն ինչպես են խաղում:

Ինչ վերաբերում է հավաքականին, ապա Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությունն իմ մարզական կարիերայի համար գեղեցիկ ավարտ կլինի: Ամենայն հավանականությամբ, «Մունդիալ-2014»-ից հետո հրաժեշտ կտամ հավաքականին` տեղս զիջելով երիտասարդներին»,- նշել է Պիրլոն:
 

Պիրլո. «Չեմ ուզում ծանր բեռ դառնալ «Յուվենթուսի» համար»