«Երեքից մեկը ես եմ». Բողոքի ակցիա` Ազատության հրապարակում
09/08/2013 17:14

«Երեքից մեկը ես եմ». Բողոքի ակցիա` Ազատության հրապարակում

Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «ՎՃարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստների բողոքի ակցիան, որը, ինչպես նշում են նրանք, հակադարձում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հայտարարությանը, թե չի պատրաստվում կատարել «3-4 հոգու պահանջը» և աշխատանքից ազատել իր մի քանի աշխատողներին:

Այսօրվա բողոքի ակցիան անցկացվում է «Երեքից մեկը ես եմ» կարգախոսի ներքո է:

Նախաձեռնության անդամներն Ազատության հրապարակից քայլերթով կգնան քաղաքապետարան:

Նշենք, որ բացի ակտիվստների ակցիան, Ազատության հրապարակում նստացույց են անցկացնում նաև ազատամարտիկները:

 

«Երեքից մեկը ես եմ». Բողոքի ակցիա` Ազատության հրապարակում