.jpg)
Սյունիքի դատախազությունը քրգործ է հարուցել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» դեմ
Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու և անզգուշությամբ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության, նախկին` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից, վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետևանքով ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր և ծանր մետաղներով աղտոտել Կապան-Մեղրի ավտոճանապարհի մերձակա հողատարածքը` շրջակա միջավայրին պատճառելով էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնին: