.jpg)
Բալոտելլին խոզուկ է գնել` Սուպեր անունով
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին տնային նոր կենդանի ունի: Նա գնել է 2 ամսական խոզուկ և նրան անվանել Սուպեր: Ահա թե ինչպես է արտահայտվում Բալոտելլին իր նոր «սիրեցյալի» մասին.
«Վերջապես ես ունեմ փոքրիկ խոզուկ: Նա ընդամենը 2 ամսական է: Իգական սեռի ներկայացուցիչ է, և ես նրան անվանել եմ «Սուպեր»: Անկեղծ ասած, դեռ չեմ կարողանում գտնել նրա տղամարդկային օրգանը, այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ աղջիկ է: Գուցե և տղա է»,- հայտարարել է կամակոր Մարիոն: