.jpg)
Ցորկ. «Բորուսիան» չի մրցի արաբական շեյխերի թիմերի հետ»
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ ակումբը շարունակելու է հավատարիմ մնալ ֆինանսական քաղաքականությանը: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Բորուսիան» 30 մլն եվրոյով չի պատրաստվում գնել հարձակվողի ու հետո էլ նրան վճարել տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ: Մենք չենք պատրաստվում մրցել արաբական շեյխերի հետ, ովքեր կարողանում են նման բան թույլ տալ իրենց «Մանչեսթեր Սիթիում» կամ ՊՍԺ-ում: Այո, մենք ունենք ֆինանսական միջոցներ, սակայն կշարունակենք դրանք օգտագործել այնպես, ինչպես մինչ այժմ:
«Բորուսիան» Ռոբին Հուդի ժառանգորդը չէ, սակայն մենք մեր ֆուտբոլիստներին վճարում ենք արդար և նրանք դժգոհ չեն»,- նշել է Ցորկը: