Երևանցիները կարող են անվճար այցելել Երևանի շրջիկ կրկես
10/08/2013 15:47

Երևանցիները կարող են անվճար այցելել Երևանի շրջիկ կրկես

«Երևանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակում մինչ օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիները կարող են անվճար այցելել Երևանի շրջիկ կրկես։

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են հերթերից ու գերբեռնվածությունից խուսափելու նպատակով` շրջիկ կրկեսի մուտքը հատուկ տոմսակներով է: Արդեն իսկ թողարկվել են մեծ քանակությամբ անվճար այցելության հրավիրատոմսեր, որոնք այս օրերին բաժանվում են Երևանի մարդաշատ վայրերում։
 

Երևանցիները կարող են անվճար այցելել Երևանի շրջիկ կրկես