Ադրբեջանում հայտնված հայ զինվորին տեղափոխել են Բաքու
10/08/2013 11:48

Ադրբեջանում հայտնված հայ զինվորին տեղափոխել են Բաքու

Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինվորին այսօր տեղափոխել են Բաքու: Այս մասին գրում է ադրբեջանական Trend-ը` հղում անելով Ադրբեջանի գերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների գործով պետական հանձնաժողովի քարտուղար Շախին Սայիլովին: 

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ կազմակերպվելու է հայ զինծառայողի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ եթե զինծառայողը չցանկանա վերադառնալ Հայաստան, ապա նրան կուղարկեն երրորդ երկիր:

Հիշեցնենք, որ նախօերին ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև՝ ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում՝ ԿԽՄԿ ուժերով կկազմարկվի և կապահովվի ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:

Նախորդող հրապարակումներ` Ադրբեջանի տարածքում հայտնված զինվորը զենքով չի եղել 

Ադրբեջանի սահմանն անցած զինվորի հարցով փոխնախարարը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ



Ադրբեջանում հայտնված հայ զինվորին տեղափոխել են Բաքու