«Հասան Ռոհանիի կառավարությունում ընդամենը ատրպատականցի 2 նախարար կա»
10/08/2013 15:06

«Հասան Ռոհանիի կառավարությունում ընդամենը ատրպատականցի 2 նախարար կա»

«Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կառավարության կազմն ընտրելիս համամասնությունը չի պահել»,- այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Հասան Նեժադը:

Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով օրերս ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի ներկայացրած կառավարության կազմին, մասնավորապես նշել է. «Եվս մեկ անգամ ուսումնասիրեք պարոն Ռոհանիի խոստումները, որոնք տա տվել է Թավրիզի բնակչության հետ հանդիպման ժամանակ, ակնհայտ կդառնա, որ կառավարության կազմն ընտրելիս համամասնությունը չի պահպանվել: Իրանի 25 միլիոնանոց ազարիալեզու (թյուրքալեզու) բնակչության համար ընդամենը երկու ատրպատականցի նախարար է առաջադրվել»:

Իրանական «էնթեխաբ.իռ» կայքի մեկնաբանն էլ անդրադառնալով նոր կառավարության կազմին նշում է, որ ըստ ծննդավայրի՝ ծնունդով սեմնանցի երկրորդ նախագահի (և Հասան Ռոհանին և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ծնվել են Իրանի Սեմնան նահանգում) կառավարությունում թեհրանցիները, իսֆահանցիները և թավրիզցիները ամենամեծ դերը կունենան կառավարության գործունեության մեջ:

Նախորդող հրապարակում՝ Ի՞նչ դեր կարող է ունենալ ԻԻՀ ԱԳ նախարարը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում
 

«Հասան Ռոհանիի կառավարությունում ընդամենը ատրպատականցի 2 նախարար կա»