Նոր մանրամասներ`«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված գողության մասին
10/08/2013 09:23

Նոր մանրամասներ`«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված գողության մասին

«Հրապարակը» վերստին անդրադարձել է մոտ մեկ տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքին և գրել, որ դեռ հանցագործությունը չի բացահայտվել: Գողությունը կատարած անձի նկատմամբ էլ թեև հետախուզում է հայտարարված, սակայն նրան հայտնաբերել իրավապահներին առայժմ չի հաջողվել:

Հրապարակումից հետո, երեկ, խմբագրություն էր զանգահարել Արմեն Բաղդասարյանի ընկերոջ որդին և, չցանկանալով ներկայանալ, ասել, որ «պետք չէ ամբողջ մեղքը բարդել Արմեն Բաղդասարյանի վրա, այնպես չի, որ Վաղարշ Աբրահամյանն այս հարցում սուրբ է»: «Հրապարակի» խնդրանքին՝ մեկնաբանել իր խոսքերի ենթատեքստը, նա չարձագանքեց: Բայց տեղեկացրեց, որ գողությունից օրեր անց գողացված ոսկու 7 կիլոգրամից 4 կիլոգրամը հայտնաբերվել է Բաղդասարյանի տնից և վերադարձվել Վաղարշ Աբրահամյանին: «Հրապարակին» զանգահարած անձը նաև ասաց, որ այս գործը չի բացահայտվի այնքան ժամանակ, մինչև դա չցանկանա Վաղարշ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Վաղարշ և որդիներ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, անհետացել էր Հայաստանից:
 

Նոր մանրամասներ`«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված գողության մասին