«Հանրային խորհուրդը կանի ամեն բան, որ ուսման վարձը չբարձրանա»
10/08/2013 13:49

«Հանրային խորհուրդը կանի ամեն բան, որ ուսման վարձը չբարձրանա»

Հանրային խորհուրդը կանի ամեն բան, որ բուհերում ուսման վարձը չբարձրանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով` Հանրային խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են մի քանի բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների ու ակտիվիստների հետ.

«Ուսխորհուրդները խոստացել են քայլեր ձեռնարկել, ակտիվիստներն էլ սեպտեմբերից դասադալու են պատրաստվում: Հանրային խորհուրդը, ճիշտ է, չի խրախուսում դասադուլը, բայց այն դառնում է անխուսափելի»,- ասաց Հռիփսիմե Մարգարյանը:

Հանրային խորհրդի ներկայացուցիչը նշեց, որ իրենք պարտադիր դիմելու են իշխանություններին, որպեսզի հետևողական լինեն այս հարցում ու չբարձրացնեն վարձավճարները:

«Բացի այդ, պետք է սահմանել տարբեր խմբեր ու սոցիալապես անապահով ուսանողների համար վարձավճարը պետք է շատ ավելի ցածր լինի»,- ավելացրեց Հռիփսիմե Մարգարյանը:

«Հանրային խորհուրդը կանի ամեն բան, որ ուսման վարձը չբարձրանա»