Իբրահիմովիչ. «Մեր ցուցադրած ֆուտբոլը հեռու էր իդեալականից»
10/08/2013 16:48

Իբրահիմովիչ. «Մեր ցուցադրած ֆուտբոլը հեռու էր իդեալականից»

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի առաջնության անդրանիկ տուրի «Մոնպելյեի» հետ ոչ-ոքի հաշվով ավարտված հանդիպումից հետո խոստովանել է, որ Լորան Բլանի սաները դեռ պատրաստ չեն մրցաշրջանին:

«Առաջին խաղակեսում մենք շատ վատ հանդես եկանք: Չէր հաջողվում հավաքվել և հաջողության հասնել: Հարձակման գծում ևս խնդիրներ կային:

Ընդմիջումից հետո, երբ որոշ փոխարինումներ եղան, մենք կարողացանք քիչ թե շատ հաջող գործել, սակայն դա հեռու էր իդեալական ֆուտբոլից: Պարզ է` թիմը դեռ պատրաստ չէ նոր մրցաշրջանին»,- նշել է Իբրահիմովիչը:
 

Իբրահիմովիչ. «Մեր ցուցադրած ֆուտբոլը հեռու էր իդեալականից»