Վենեսուելայի նախագահ Մադուրոն գիշերում է Չավեսի շիրիմի մոտ
10/08/2013 11:33

Վենեսուելայի նախագահ Մադուրոն գիշերում է Չավեսի շիրիմի մոտ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երբեմն գիշերում է իր նախորդի` Ուգո Չավեսի շիրիմին:

Mk.ru-ի փոխանցմամբ, Մադուրոն այդ մասին հայտարարել է հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ժամանակ: Նա պատմել է, որ գնում է Չավեսի շիրիմին մտորելու համար և երբեմն գիշերում է գնդապետի շիրիմին:

Նշվում է, որ Չավեսի շիրիմը գտնվում է ծաղկի տեսք ունեցող քարե կղզյակի վրա` լճակի մեջտեղում:

Վենեսուելայի նախագահ Մադուրոն գիշերում է Չավեսի շիրիմի մոտ