.jpg)
Տղամարդը սպանել և անդամահատել է իր բնակարանը վարձակալողներին
Մոսկվայի Հարավային շրջանում տղամարդը իր բնակարանը վարձակալական հիմունքներով հանձնել է 3 տղամարդկանց, երբ նրանք հրաժարվել են վճարել գումարը, բնակարանի տերը որոշել է անակնկալ այցելել նրանց:
Kp.ru-ի փոխանցմամբ, նրանց միջև խոսակցությունը չի ստացվել և բնակարանի տերը մետաղական ձողով սպանել է 3 տղամարկանց և մասնատել նրանց մարմինները:
Բնակարանից լսվող ձայներից անհանգստացած հարևանները ոստիկանություն են զանգահարել: Նշվում է, որ բոլոր սպանվածները Ուկրաինայի քաղաքացիներ են:
Մարդասպանը ձերբակալված է: