Ի՞նչ է մտածում Նեյմարն իր թիմակիցների մասին
10/08/2013 18:21

Ի՞նչ է մտածում Նեյմարն իր թիմակիցների մասին

«Բարսելոնի» նորեկ Նեյմարը կարծում է, որ կատալոնյան թիմի կազմում լավագույնը հարձակվող Պեդրոն է: Բրազիլացին խոստովանել է, որ այս ֆուտբոլիստն իրեն ամենաշատն է զարմացրել: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Բարսելոնի» բոլոր ֆոտբոլիստներն էլ լավն են, սակայն ամենից շատ ինձ դուր է եկել Պեդրոն, քանի որ խաղադաշտում նա կարողանում է անել ամեն ինչ: Պեդրոն շատ է վազում, հարձակվում է, պաշտպանվում է, ինչպես նաև կարողանում է միայնան ազդել խաղի ելքի վրա: Այս ֆուտբոլիստն իսկապես զարմացրել է ինձ:

Ինչ վերավերում է Ինյեստային, ապա նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Դուք ինքներդ էլ գիտեք, թե ինչպիսի թեթևությամբ է Անդրեսը տեղաշարժվում խաղադաշտում: Իսկ ահա Խավին հիանալի է տեսնում խաղադաշտը: Բուսկետսն այնքան փայլուն չէ, որքան Խավին, բայց նա շատ կարևոր աշխատանք է կատարում թիմի համար: Սերխիոն կարողանում է միաժամանակ հայտնվել խաղադաշտի բոլոր մասերում:

Պիկե՞ն, նա հիանալի պաշտպան է` օժտված փայլուն գիտելիքներով: Նրա կողքին կա Մասկերանոն, ով ևս ֆանտաստիկ ֆուտբոլիստ է ու հոյակապ պաշտպան»,- նշել է Նեյմարը:
 

Ի՞նչ է մտածում Նեյմարն իր թիմակիցների մասին