Աշխարհի լավագույն թենիսիստը պարում է կեղծամով (Տեսանյութ)
10/08/2013 17:32

Աշխարհի լավագույն թենիսիստը պարում է կեղծամով (Տեսանյութ)

Աշխարհի լավագույն թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է զարմացնել երկրպագուներին իր արարքներով:

Dni.ru-ի փոխանցմամբ` թենիսիտը խոստացել էր, որ պարելու է իր յուրաքանչյուր հաղթանակից հետո և պահել է խոստումը:

Մոնրեալում հաղթանակից հետո, Ջոկովիչը հանել է պայուսակից սև գույնի կեղծամը և սկսել է պարել «Get Lucky» երգի հնչյունների ներքո:

Նշվում է, որ Ջոկովիչը շատ հաճախ դիմում է նաև նմանակումներին. վերջերս սերբը նմանակել էր Մարիա Շարապովային և Սերենա Ուիլյամսին:

 

Աշխարհի լավագույն թենիսիստը պարում է կեղծամով (Տեսանյութ)