.jpg)
Պեպե. «Պատրաստ եմ մրցել ցանկացածի հետ»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն ակնարկել է, որ չի պատրաստվում հեռանալ «Արքայական ակումբից» և պատրաստ է ամեն ինչ անել` հիմնական կազմում տեղ ունենալու համար: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Ես գործող պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ և վերջ: Հնարավոր է, իմ ապագան ակումբի ղեկավարության համար խնդիր է, բայց ոչ ինձ համար: Շարունակում եմ քրտնաջան աշխատել և պատրաստվել նոր մրցաշրջանին:
Ամեն ինչ կանեմ` թիմին հնարավորինս շատ օգտակար լինելու համար: Պատրաստ եմ հիմնական տեղի համար մրցել ցանկացածի հետ: Կարևորը` թիմը լավ արդյունքներ ցույց տա»,- հայտարարել է Պեպեն: