.jpg)
Մաշկը ճիշտ մաքրելու կանոնները
Կարևոր է տիրապետել մաշկը ճիշտ խնամելու արվեստին: Հակառակ դեպքում մաշկի սխալ մաքրումը հանգեցնում է այտուցների, բորբոքային պրոցեսների, կորիակների և խոշոր ծակոտիների առաջացմանը:
Կոսմետոլոգներից շատերը հավաստիացնում են, որ դեմքի մաքրումը կոսմետիկ կաթի միջոցով սխալ է, քանի որ այն մնում է մաշկի վրա: Իսկ կոսմետիկ կաթի խիտ զանգվածի առկայությունը մաշկի վրա բացասաբար է անդրադառնում որակի վրա, փակվու են ծակոտիները, մաշկը դադարում է շնչել: Ավելի նպատակահարմար է օգտագործել չեզոք գելեր, փրփուրներ:
Այն ջուրը, որով լվանում եք դեմքի մաշկը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Իսկ սառը կամ տաք ջուր օգտագործելը անոթային աստղիկների հայտնվելու պատճառ է դառնում և մաշկը չորանում է: Մաշկը պետք է լվանալ քնելուց առնվազն 2 ժամ առաջ, քանի որ երեկոյան ժամը 8-ից սկսած մաշկն անցնում է հանգստի վիճակի, իսկ հանգստացող մաշկը ծանրաբեռնել կամ գրգռել չի կարելի, հետևաբար քիմիական դիմակները պետք է դնել առավոտյան կամ կեսօրին:
Խորհուրդ է տրվում երեկոյան ժամը 8-ից հետո բացառել սուրճն ու թեյը, փոխարենը օգտագործել մրգեր և կաթնամթերք: