Խորհուրդներ՝ թարմ մաշկի համար
10/08/2013 15:55

Խորհուրդներ՝ թարմ մաշկի համար

Քաղաքների մթնոլորտի աղտոտումը, քամին, սառնամանիքը, արևի ճառագայթները, գրասենյակներում տեղադրվող օդորակիչներից փչող օդը քայքայում են մաշկի պաշտպանիչ շերտը՝ թուլացնելով դրա հատկությունները: Այս առումով ամենամեծ հարվածն իր վրա է կրում դեմքի մաշկը:

Յուղոտ, ծակոտկեն, թուլացած, թարախաբշտիկների և գրգռման հակումով մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում լոսյոնի մեջ կանաչ թեյի խիտ թուրմ ավելացնել՝ վերցնելով թեյի 1/4 և լոսյոնի 3/4 մասերը: Թեյը մեծ քանակությամբ դաբաղանյութեր է պարունակում, որոնք վարակազերծում են մաշկը:

Կանաչ թեյի խիտ թուրմից պատրաստված սառցե խորանարդիկների օգնությամբ մաշկին կարելի է վերադարձնել թարմությունն ու երիտասարդությունը: Դրա համար բավական է սառույց պատրաստելու կաղապարի մեջ 3/4 բաժակ թեյի թուրմ լցնել և ամբողջ գիշեր այն պահել սառցախցիկում:

Թառամող մաշկի դեպքում ամեն առավոտ երկու անգամ այդ խորանարդիկներով շփեք դեմքի մաշկը և դեկոլտեի հատվածը: Սառցե խորանարդի ազդեցությունն ուժեղացնելու համար 1 բաժակ թեյին ավելացրեք 1 թեյի զղալ աղ, 1 ճաշի գդալ խնձորի քացախ կամ քամած լիմոնի հյութ:

Խորհուրդներ՝ թարմ մաշկի համար