.jpg)
10/08/2013 11:02
ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է բնակելի տների վրա
ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգի Իստ-Հեյվեն քաղաքում փոքր ինքնաթիռը ընկել է բնակելի տների վրա:
Dni.ru-ի փոխանցմամբ, միջադեպի հետևանքով վնասվել է 2 տուն:
Ականատեսների վկայությամբ տների վրա ընկել է մեկ շարժիչով ինքնաթիռը, սակայն դեռևս պարզված չէ ինքնաթիռի տեսակը: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: