.jpg)
Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկությունների հրամանագրեր է ստորագրել
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ: