Հալեպ-Երևան ավտոբուսը հարձակման է ենթարկվել, հայ 4 տղամարդու առևանգել են
12/08/2013 11:37

Հալեպ-Երևան ավտոբուսը հարձակման է ենթարկվել, հայ 4 տղամարդու առևանգել են

Թուրքիայի սահմանի մոտ երեկ կրկին հարձակման է ենթարկվել Հալեպ-Երևան ավտոբուսը։ Առևանգվել է հայ 4 տղամարդ, նախնական տվյալներով՝ 3-ն ուղեւորներ են, 1-ը՝ վարորդն է։

Առևանգվածների ճակատագիրն այնհայտ է։

Հալեպում «Երկիր Մեդիայի» թղթակցի հաղորդմամբ` ավտոբուսում եղել են նաև ազգությամբ հայ կանայք և աղջիկներ, որոնք վերադարձել են Հալեպ։

Նշենք, որ երեկ Ղամիշլիում  սպանվել էր հայազգի զինվոր Մասիս Խաչատրյանը, իսկ Նոր գյուղ թաղամասում դիպուկահարի կրակոցից 30-ամյա մի հայ տղամարդ է վիրավորվել։ Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէ։  

Հալեպ-Երևան ավտոբուսը հարձակման է ենթարկվել, հայ 4 տղամարդու առևանգել են