.jpg)
«Մոնակո. Գիշեր. Զբոսանք...» Արզաքանցյանը և Վոլոչկովան. Մի նկարի պատմություն

Բալետի հայտնի պարուհի և ռուսական շոու-բիզնեսի սկանդալային ներկայացուցիչ Անաստասիա Վոլոչկովան կրկին զարմացրել է իր երկրպագուներին: Նա Instagram-ի իր էջում տեղադրել է «մտերմիկ» լուսանկար, որում գրկախանված է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ: Լուսնկարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նկարն արված է Մոնակոյում.
«Մոնակո. Գիշեր. Զբոսանք. Իջնում է Ferrari-ի ապակին, և ես տեսնում եմ իմ ընկեր Տիգրանին: Մենք ծանոթ ենք 10 տարի»,- գրել է Վոլոչկովան՝ մեկնաբանելով իր նկարը: